 |
| |
- - - - - - -
- - - - - - - - - - - - - - - - -

- - - - - - -
- - - - - - - - - - - - - - - - -

- - - - - - -
- - - - - - - - - - - - - - - - -

- - - - - - -
- - - - - - - - - - - - - - - - -

- - - - - - -
- - - - - - - - - - - - - - - - -

- - - - - - -
- - - - - - - - - - - - - - - - -

- - - - - - -
- - - - - - - - - - - - - - - - -

- - - - - - -
- - - - - - - - - - - - - - - - - |
|
Հայի
գերբնական ուժ նրա ստեղծագործությունների մեջ... Այնքան ներդաշնակ,
այնքան տիեզերական, վերացական, այնքան մարդկային... ...Անվախ
մտածողություն, եզակի ստեղծագործական ոգի ... Թեթեւության եւ խորության
կատարյալ սինթեզ...
Այսպես են բնութագրում կոմպոզիտոր Հարություն Դելլալյանին` հայկական
արդի երաժշտության ամենայուրօրինակ եւ ինքնատիպ կոմպոզիտորներից մեկին,
որի կյանքի ընթացքը եղավ շատ անսովոր, ոչ ավանդական: Նա կարողացավ իր
խոսքը ուղղել աշխարհին եւ լսելի դարձնել իր յուրօրինակ ձայնը: Առաջին
իսկ ելքը միջազգային բեմ Բոստոնում եւ Լոս-Անջելեսում (1987թ) նրան
բերեց Կալիֆորնիայի կինոյի եւ հեռուստատեսության խորհրդի SUPER STAR եւ
Ոսկե Փառապսակ պարգևը:
Սահուն եւ դյուրին չէ եղել Դելլալյանի ստեղծագործական ճանապարհը:
Ճակատագրի բերումով մասնագիտորեն շատ ուշ է սկսել զբաղվել
երաժշտությամբ: Սակայն ասելիքի ուժն է, որ մղում է արվեստագետին անցնել
անհաղթահարելի թվացող ճանապարհով: Նա իր տաղանդի եւ նպատակասլացության
ուժով կարողացավ արագ գտնել իր ուղին արվեստում, երաժշտության միջոցով
խոսել փիլիսոփայական ընդգրկում ունեցող թեմաների մասին, որոնք առավել
հոգեհարազատ էին իրեն: Ժամանակ չկար, շտապում էր...
Ծնվել է Աթենքում Հունաստան, որտեղ եւ ուսանել է տեղի Հայկական դպրոցի
տարրական դասարաններում: 10 տարեկան հասակում ծնողների հետ ներգաղթում
է Հայաստան: Դժվարին մանկությունը եւ պատանեկությունը հնարավորություն
չեն ընձեռնում ստանալու երաժշտական կրթություն: Սակայն արվեստագետ էր ի
վերուստ: Գրում էր բանաստեղծություններ, նկարում էր:
31 տարեկան էր արդեն, երբ հնարավորություն եղավ առաջին անգամ ոտք դնել
մասնագիտական կրթօջախ` Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան եւ
ուսանել Է. Միրզոյանի դասարանում: 4 տարի անց (35 տարեկան էր)
ընդունվում է Կոմիտասի անվան Պետ. Կոնսերվատորիան եւ ուսումը
շարունակում Է. Բաղդասարյանի դասարանում: 1979թ. դառնում է
Կոմպոզիրորների միության անդամ:
Նրա ինքնուրույն ստեղծագործական կյանքը եղավ շատ կարճ, ընդհամենը 13
տարի: Սակայն այդ կարճ ժամանակահատվածում ստեղծեց մնայուն
ստեղծագործություններ, որոնք կատարվեցին աշխարհի ամենատարբեր
բեմահարթակներում` ԱՄՆ, Ճապոնիա, Իտալիա, Անգլիա, Պորտուգալիա,
Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան... միշտ իր վրա սեւեռելով
հանրության եւ մասնագիտական մամուլի ուշադրությունը:
Ստեղծագործությունները քանակով շատ չեն: Նա հեղինակ է մոտ 25
ստեղծագործությունների, այդ թվում. երեք սիմֆոնիա, «Մահ» սիմֆոնիկ
պոեմ, «Հուշարձան նահատակներին» կանտատ ռեքվիեմ, «Ջրասույզ արեւ»
դրամատիկ կանտատ, Ecloga կոնցերտ ֆլեյտայի եւ կամերային նվագախմբի
համար, Topophono կամերային կոնցերտը եւ այլն: Կամերային
ստեղծագործություններից հատկապես ընդգծելի են Meditation կլարնետի եւ
դաշնամուրի համար, «Նվիրում Կոմիտասին» սոնատը, Medium ֆագոտի սոնատը,
Հաղթական Ռեքվիեմ երգեհոնի համար եւ այլն:
Լսելով Հ. Դելլալյանի երաժշտությունը առաջին իսկ պահերից ակներեւ է
դառնում նրա ցայտուն անհատականությունը: Զուգահեռներ կարելի է
անցկացնել Ջոն Քեյջի, Վարեզի, Պենդերեցկու հետ: Նրա սիմֆոնիկ գործերում
դրսեւորված է հզոր նվագախմբային մտածողություն: Կամերային
ստեղծագործությունները յուրօրինակ են հատկապես նորարարական գյուտերի
հարստությամբ, որոնց միջոցով եւ ստանում է աննախադեպ հնչեղություններ:
Նա միշտ անհրաժեշտությունն է ունեցել դասական գործիքներից ստանալ,
փնտրել, գտնել առավել հարուստ հնչեղություն:
Դելլալյանի երաժշտությունը շատ ազգային է, որով եւ պայմանավորված է նրա
համամարդկային արժեք լինելը: Այն հասանելի է տարբեր մշակույթ ունեցող
ժողովրդներին` հաղորդակից դարձնելով նրան հինավուրձ ժողովրդի
պատմությանը, մշակույթին:
Իրեն վիճակված դժվարին ճակատագիրը վերածելով ստեղծագործական լուսեղեն
աղբյուրի, Դելլալյանը հավաստեց իր վաստակը Հայ արդի երաժշտության մեջ:
|
|
1937 |
Ծնվել է
Աթենքում |
|
1947 |
Հայրենադարձություն |
|
1963 |
Ընդունվում է Երևանի Ժող.
Կոնսերվատորիան, Էդ. Միրզոյանի դասարանը |
|
1968 |
Ընդունվում է Ռ. Մելիքյանի
անվան ուսումնարանի տեսական և ստեղծագործական բաժինները |
|
1972 |
Ավարտում է ուսումնարանը,
որպես դիպլոմային աշխատանք ներկայացնելով
Stabat Mater
տրիոն և Կոմիտասական երգաշարը |
|
1975 |
Ալմա Աթայում ներկայացնում
է Լարային և Փողային կվարտետները |
|
1977 |
Ավարտում է
Կոնսերվատորիան, որպես դիպլոմային աշխատանք ներկայացնելով
Առաջին Սիմֆոնիան, որը հետագայում ոչնչացնում է |
|
1979 |
Ընդունվում է ԽՍՀՄ
Կոմպոզիտորների միություն |
|
|
Հայֆիլհարմոնիայի փոքր
դահլիճում առաջին անգամ հնչում է Թավջութակի և դաշնամուրի
սոնատը |
|
1982 |
ՀԿՄ կամերային և
խմբերգային երաժշտության պլենումում կատարվում է
Meditations
կլարնետի և դաշնամուրի համար |
|
1984 |
ՀԿՄ համագումարում Մ.
Դելլալյանը կատարում է Նվիրում Կոմիտասին սոնատը: |
|
1985 |
Արթուր Փափազյանի
կատարմամբ Տորոնտոյի Կոնսերվատորիայի համերգային դահլիճում,
Վաշինգտոնում՝ Սպիտակ Տան համերգային դահլիճում,
Carnegie Hall–ում,
Միլանի Sala Maggiore և Teatro
della Erbe դահլիճներում հնչում է Նվիրում
Կոմիտասին սոնատը |
|
|
Ապրիլի 24-ին,
Վենետիկի «Սուրբ Մարկոս» տաճարում Պերճ ժամկոչյանի կատարմամբ
հնչում է Հաղթական Ռեքվիեմը |
|
|
Նովոսիբիրսկի
Կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճում տեղի է ունենում Հ.
Դելլալյանի հեղինակային համերգը |
|
1986 |
Բոստոնում առաջին անգամ
կատարվում է Topophono–ն |
|
|
Դելլալյանն ընտրվում է
Քեմբրիջ – Երևան եղբայր քաղաքների ընկերության անդամ |
|
|
Հ. Դելլալյանը և Էդ.
Միրզոյանը ՀԱԹԵ հրավերով հյուրընկալվում են ԱՄՆ–ում |
|
1987 |
Կալիֆոռնիայի կինոյի և
հեռուստատեսության խորհրդի կողմից պարգևատրվում է
Super Star և Ոսկո
փառապսակով: Topophono–ն ճանաչվում է
ամերիկյան երաժշտության փառատոնում կատարված և տարվա լավագույն
ստեղծագործությունը: |
|
1988 |
Ուղևորություն ծննդավայր՝
Հունաստան և Կիպրոս, դասախոսսւթյուններ և համերգներ |
|